|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը Hurriyet-ի հետ զրույցում գնահատել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Նշելով, որ արդյունքների հայտարարումից հետո ինքը չի հանդիպել մինչ այս իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների հետ, Գյուլն ասել է. «Մտածելով, որ ընտրությունների օրը զբաղված կլինեն, մինչև արդյունքների հրապարակումը ես զանգահարել էի նրանց: Ընտրություններն ավարտվեցին: Մենք ասել էինք, որ ժողովրդի կամքը պետք է դրսևորվի, բոլորը պետք է հարգեն ժողովրդի կամքը, և, ըստ երևույթին, այդպես էլ եղավ: Արդյունքները պետք է արժևորենք՝ առանց խուճապի մատնվելու: Ի վերջո, ապրում ենք բազմակուսակցական համակարգով երկրում: Բոլորը շատ աշխատեցին և հոգնեցին: Պետք է փորձել կառավարություն ձևավորել: Ընտրությունը հեշտ բան չէ: Երկիրը կառավարելու հարցին պետք է մոտենալ այնպես, ինչպես մայրն իր զավակին: Այսինքն՝ երկրի մոր նման… հասուն կերպով»: