|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Քիչ առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը: Էջմիածնում է հայ քաղաքական վերնախավը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
Այստեղ են աշխարհի տարբեր երկրներից ժամանած պատվիրակություններ: Սրբադասման արարողության առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բազմաթիվ մասունքներից բերվեցին 14 սրբություններ, այդ թվում` Սուրբ Գեղարդը, Ս. Գրիգոր Լուսավորչի աջը, Զեյթունի ավետարանը, Գևորգ Զորավարի, Սահակ Պարթև հայրապետի, Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքները:
Նշենք, որ արարողակարգին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած եկեղեցապետեր և եկեղեցիների ու միջեկեղեցական կազմակերպություններ:


