|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Անկարայում հայերից մնացած գերեզմանատունն ավերվում է գանձ որոնողների կողմից, ոսկորները ցիրուցան եղած վիճակում են:
Hye Tert-ի հաղորդմամբ՝ գերեզմանատունն օգտագործվում է անգամ որպես խնջույքի վայր:
Սինջանի Յենիքնեթ շրջանին կից հայերից միայն այս գերեզմանոցն էր մնացել: Մինչ այդ Սինջանի քաղաքապետարանը նորմալ պահպանված տապանաքարերը քաղաքապետարանի պարտեզ էր տեղափոխել և բացօթյա թանգարան բացել: Ավելի ուշ, ըստ պնդումների, տապանաքարերն այնտեղից հանվել և տարվել էին Անատոլիայի քաղաքակրթությունների թանգարան:
Կայքը տեղեկացնում է, որ մի քանի տարի առաջ գերեզմանատան շրջակայքը ցանկապատվել էր, սակայն ցանկապատն ավերվել է, ու գերեզմանները պղծվել են գանձ որոնողների կողմից: