|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրապարակ»-ը գրում է. «Չի բացառվում, որ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շուտով ստիպված լինի թագավորել ավերակների վրա: Իր «սպեցիֆիկ» բնավորության պատճառով այս նախարարությունում շատ մեծ հոսունություն կա, անգամ հումոր են անում, թե 80 հոգանոց նախարարությունը ստեղծման օրվանից 250 ազատման դիմում է ունեցել:
Երեկ երեկոյան տեղեկացանք, որ դիմում է գրել նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը: Ըստ նախարարության մեր աղբյուրների, պատճառը դարձյալ նախարարի հետ լեզու չգտնելն է: Մեզ հետ զրույցում, իհարկե, պրն Ջիլավյանը հերքեց այդ հանգամանքը, ասելով, որ պատճառն այլ աշխատանքի անցնելն է, բայց մեր աղբյուրները հակառակն են պնդում»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: