|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայոց ցեղասպանությունից հետո անտեր մնացած` Այնթապի հայկական եկեղեցիներից մեկն ավերակների է վերածվել:
Ըստ Demokrathaber-ի` բյուզանդական ժամանակաշրջանից մնացած 7-րդ դարի եկեղեցին` հայտնի Ֆևքանի անունով, դեռևս 2011 թվականին վերանորոգվել է հիմնադրամների տնօրինության աջակցությամբ: Սակայն կարճ ժամանակ անց բախտի քմահաճույքին թողնված եկեղեցին վերածվել է ավերակների:
Կայքի հաղորդմամբ` ամուր հիմք ունեցող եկեղեցին երկար տարիներ կանգուն է մնացել և այդ տարիների ընթացքում դրա այգին ծառայել է որպես խաղադաշտ երեխաների համար:
Եկեղեցին, որի կառուցման ամսաթիվը դեռևս հստակ նշված չէ, ենթադրվում է` ավելի հին է, քան Վանի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին: Ներկայիս դրությամբ վերացել են եկեղեցու պատերին փորագրված սրբերի բոլոր պատկերները: