|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել 58-ամյա Հաթիջե Ջյոմերթին, որի որդին՝ Աբդուլլահ Ջյոմերթը, սպանվել է Գեզի այգու ցույցերի ընթացքում ոստիկանների կողմից գլխին ստացած կրակոցի արդյունքում. տեղեկացնում է Demokrathaber-ը՝ վկայակոչելով T24-ն:
Ջյոմերթի մյուս որդին՝ Զաֆերը, այդ մասին բարձրաձայնել է Twitter-ում` գրելով. «Որդուն սպանիր, ապա՝ մեղադրանք հարուցիր: Ահա ձեր «Նոր Թուրքիան»: 58-ամյա մայրս հազարավոր թիկնապահներ ունեցող Էրդողանին է սպառնացել, Թայիփն էլ, վախենալով, բողոք է ներկայացրել»: