|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը հերքել է Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայողի անհետանալու մասին տեղեկությունը. հայտնում է Интерфакс-ը:
«Հայաստանում ռուսական ռազմաբազայի ամբողջ անձնակազմը գտնվում է մշտական տեղակայման կետերում»,- գործակալությանը հայտնել է զորքերի հրամանատարի օգնական, Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության ղեկավար գնդապետ Իգոր Գորբուլը:
Սակայն նշենք, որ Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության մամուլի խոսնակ Սերգեյ Գրեչինը news.am-ի հետ զրույցում հաստատել էր զինծառայողի անհետանալու փաստը` հավելելով, որ անհետացած զինծառայողը հանգստյան օրից հետո ծառայության չէր ներկայացել:
Yerkir.am-ի տեղեկություններով` զինծառայողին փնտրում են նաև ռուսական ռազմաբազայի ծառայողները:
Իսկ ՀՀ ոստիկանությունից yerkir.am-ին հայտնեցին, որ այս պահի դրությամբ դեռ շարունակվում են Արթուր Աֆյանի որոնողական աշխատանքները: