|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երևանի քաղաքապետարանը գումար չի փոխանցել «Սանիթեք» ընկերությանը՝ աշխատանքային պարտականությունները հավուր պատշաճի չիրականացնելու համար: Այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով քաղաքապետարանի դիմաց «Սանիթեք» ընկերության աշխատակիցների բողոքի ակցիային:
«Սանիթեք»-ի աշխատակիցների պնդմամբ՝ քաղաքապետարանը հրաժարվել է ընդունել օգոստոս ամսվա հաշիվ-ապրանքագրերը և կատարողականները:
Հակոբ Կարապետյանը նշեց, որ «Սանիթեք»-ի աշխատակիցներն իրենց աշխատավարձերի հետ կապված բողոքները փոխանցեն իրենց տնօրինությանը:
«Երևանի քաղաքապետարանը չի կարող երևանցիների գումարը փոխանցել «Սանիթեք»-ի տնօրինությանը՝ իրենց չարված աշխատանքի համար: Մեր գործողություններն այդ առումով բխում են օրենսդրությունից և պայմանագրից: Երևանի քաղաքապետարանը որևէ տնտեսավարողի, կազմակերպության կամ հանրային ծառայություն մատուցողի նկատմամբ պատժամիջոցներ կիրառում է ըստ պայմանագրի, օրենսդրության ու նախատեսված դեպքերի»,- նշեց Կարապետյանը:
Նրա խոսքով՝ իրենք միանգամայն հասկանում և ըմբռնմամբ են մոտենում «Սանիթեք»-ի աշխատակիցների բողոքին, սակայն հասցեատերը Երևանի քաղաքապետարանը չէ: