|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի անհետանալու կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին yerkir.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Նա հայտնեց, որ ՀՀ ոստիկանությունը զինծառայողի անհետացման վերաբերյալ բոլոր նյութերը տրամադրել է քննչական կոմիտեին:
Հիշեցնենք, որ Արթուրի կինը` Ալվարդ Մկրտչյանը, Գյումրու ոստիկանության «Մուշ»-ի բաժնում հայտարարություն էր տվել այն մասին, որ իր ամուսինը փետրվարի 21-ի առավոտյան տանից դուրս է եկել ու այլեւս չի վերադարձել: Արթուր Աֆյանին որոնելու աշխատանքները շարունակվում են: