|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այս գիշեր դանակահարության դեպք է գրանցվել Գյումրիում: Առավոտյան ժամը 07:30-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ դանակահարել են ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող` 1992 թվականին ծնված Ալեքսանդր Ռ.-ին: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից:
Տուժած քաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ վնասվածքը ստացել է Գյումրու Շիրակացու փողոց-Մարմարաշեն խճուղի խաչմերուկում մի քանի անհայտ անձանց հետ վիճաբանության ընթացքում: Տուժածն այս պահին գտնվում է Գյումրու բժշկական կենտրոնում: Մեր տեղեկություններով՝ նա ինքնուրույն է հասել հիվանդանոց:
Դեպքի կապակցությամբ ոստիկանությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: