|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մարտական ներուժը գրեթե կկրկնապատկվի՝ նոր ու արդիականացված սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով համալրելուց հետո. հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ նշելով, որ նման տվյալներ է ներկայացրել ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Նիկոլայ Մարտինյուկը՝ Գյումրու ռուսական ռազմաբազա այցելած ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին:
Հարավային ռազմական շրջանի շտաբի ղեկավար, գեներալ- լեյտենանտ Սերգեյ Կուզովլևը նախարարին հայտնել է, որ «բազան ամբողջական ծավալով ապահովված է նյութական միջոցներով, տեխնիկայով, ինչպես նաև սպառազինությամբ»:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության փոխնախարար Տիմուր Իվանովը Շոյգուին տեղեկացրել էր, որ 2020 թվականին Հայաստանում ռուսական ռազմաբազայի տարածքում կստեղծվի բազմաֆունկցիոնալ մշակութային-ժամանցային կենտրոն:
Նշենք, որ ռուսական 102-րդ ռազմաբազան ունի 2 կայազոր՝ Գյումրիում և Երևանում: Այն տեղակայվել է 24 տարի առաջ՝ 1995 թվականին: