|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Դոնի Ռոստով քաղաքում ավարտվել է Հարավային և Կենտրոնական ռազմական շրջանների պարենային ապահովման ծառայությունում ղեկավար պաշտոններ զբաղեցրած գնդապետ Դենիս Զորինի գործի հետաքննությունը. հայտնում է Коммерсантъ-ը: Ըստ պարբերականի` նա մեղադրվում է խարդախության և պաշտոնական դիրքի չարաշահման մեջ:
Հետաքննության վարկածով` Զորինը առնչություն է ունեցել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի համար պարենի գնման հետ կապված խարդախություններին: Վնասի չափը կազմում է ավելի քան 470 մլն ռուբլի:
Հետաքննությունը սկսվել է 2014-ին: Պաշտպանությունը մի քանի անգամ միջնորդել է, որ փոխվի Զորինի խափանման միջոցը, սակայն նա դեռ շարունակում է կալանքի տակ մնալ: