|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
21:00-ի սահմաններում հարձակման է ենթարկվել ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում ասել է Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը:
Նա նաեւ նշել է, որ տարածքում տեղադրված տեսախցիկը ֆիքսել է հարձակումը: Անհայտ անձը կամ անձինք հարձակվել են Մանուկյանի վրա նրա տան շքամուտքի մոտ։ Պատգամավորը վնասվածքներ է ստացել։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները։ Արամ Մանուկյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր։ Այս պահին դեպքի վայրում են ոստիկանները, ովքեր բացատրություն են վերցնում Արամ Մանուկյանից: