կարևոր
2974 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-23 00:25
Հասարակություն

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունն իր շնորհակալությունն է հայտնում պատգամավոր Գեղամ Մանուկյանին հնչեցրած խնդրի մասին

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունն իր շնորհակալությունն է հայտնում պատգամավոր Գեղամ Մանուկյանին հնչեցրած խնդրի մասին

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը արձագանքել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի կողմից բարձրացված խնդրին, նշելով.

«Խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձել է ԱԱԾ պետի նախկին առաջին տեղակալ, օրերս մահկանացուն կնքած պահեստազորի գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանի հիշատակի նկատմամբ համակարգի կողմից ոչ բավարար հարգանքի, ուշադրության արժանացման փաստին՝ հակառակ բարձրաստիճան սպաների նկատմամբ կառույցում դեռ ոչ վաղ անցյալում եղած, տասնամյակների պատմություն ունեցող վերաբերմունքի։

Ինչպես մենք, այնպես էլ Եպիսկոպոսյանների ընտանիքը հասկանում ենք պատճառը, իրավիճակը, բայց այնուամենայնիվ պետք է փաստել, որ սա վատ նախադեպ է հատկապես նոր սերնդի դաստիարակության առումով: Ի վերջո ոչ մեկը և ոչինչ այս աշխարհում հավերժ չէ...

Ի դեպ ձայնագրություն իրականացրած անձին անհրաժեշտ էր հրահանգավորել՝ բացահայտվելու դեպքում չհայտնել, թե անձնապես ո՛ւմ հանձնարարությամբ է հոգեհանգստի ընթացքը գաղտնի տեսագրել:

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունն իր շնորհակալությունն է հայտնում պատգամավոր Գեղամ Մանուկյանին հնչեցրած խնդրի մասին»: