կարևոր
3079 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-31 16:01
Հասարակություն

Այսօր Հայաստանում ամեն ինչ շրջվել է գլխիվայր. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Այսօր Հայաստանում ամեն ինչ շրջվել է գլխիվայր. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Սփյուռքի առկայությունը մշտապես առավելություն է համարվել Հայաստանի ու հայ ժողովրդի համար, քանի որ այն թույլ է տվել այլ պետություններում հնարավորինս արդյունավետ ներկայացնել ու պաշտպանել հայկական շահը:

Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը։

«Հատկապես կարևորվել է, երբ արտերկում ունեցել ենք քաղաքական, գիտական, ֆինանսական , մշակութային կյանքում հայտնի, ազդեցիկ, ազգությամբ հայ անհատներ: Նրանց միջոցով բարձրացել է հայ մարդու հեղինակությունը, հնարավոր է դարձել ներկայացնել Հայաստանի, Արցախի հիմնախնդիրները: Ընդ որում կապ չի ունեցել, թե որ երկրում ապրող մեր հայրենակիցների մասին է խոսքը: Մենք անխտիր հպարտացել ենք բոլորով: 

Այսօր Հայաստանում ամեն ինչ շրջվել է գլխիվայր:

Իշխանությունների վարած քաղաքականության հետ համակարծիք չլինելու, նրանց սխալները, ինչու չէ, հակառուսական քաղաքականությունը տեսնելու, բարձրաձայնելու պատճառով այսօր թիրախավորվել են Ռուսաստանի քաղաքական ու մեդիա հարթակներում ծանրակշիռ ազդեցություն ունեցող այնպիսի անհատներ, ինչպիսիք են` Անդրանիկ Միհրանյանը, Սերգեյ Կուրղինյանը, Սեմյոն Բաղդասարովը, Մարգարիտա Սիմոնյանը, Տիգրան Քեոսայանը, Կարեն Շահնազարովը, Սաթի Սպիվակովան, Ռոման Բաբայանը, Սերգեյ Համբարձումյանն, այլոք: 

Այնինչ նրանց հետ աշխատանքը ճիշտ կազմակերպելով պետք էր հասկանալ Ռուսաստանի քաղաքական էլիտայում տիրող տրամադրությունները, փորձել ազդել դրանց դինամիկայի վրա: Ցանկացած այլ երկիր, այդ թվում և Ադրբեջանը երանի կտար ունենալ նման հնարավորություններ: Փոխարենը գործող իշխանությունները սահմանափակում են մեր հայրենակիցների անգամ հայրենիք այցելելու բնական իրավունքը: 

Մինչդեռ նույնիսկ Խորհրդային Միության նման հզոր երկիրն էր գիտակցում Սփյուռքի, մեր վառ անհատների ներուժը, ձգտում ամեն կերպ օգտագործելի դարձնել նրանց հնարավորությունները»,-նշվում է հայտարարությունում: