|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոտանջյանը հարց ուղղեց Հովիկ Աբրահամյանին, որը վերաբերում էր Սյունիքի վերանշանակված մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Նշենք, որ նրանից առաջ նույն հարցն էր բարձրացրել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Զարուհի Փոստանջյանը նշեց, որ Սյունիքի մարզի թափուր պաշտոնի համար Հովիկ Աբրահամյանն ու Սերժ Սարգսյանը որոշել են թեկնածու փնտրել հանցագործ աշխարհից: «Սխոդկայի ընթացքում որոշվել է, որ լավագույն թեկնածուն Լիսկան է»,- ասաց պատգամավորը:
«Չափի մեջ խոսենք… Օգտվելով առիթից` ուզում եմ ասել, որ կոռեկտ չեմ համարում, որ պատգամավորները գնում են միտինգների եւ հայհոյում այս կամ այն քաղաքացու կամ երկրի ղեկավարին: Հարկավոր է նման լկտի պատգամավորներին կարգի հրավիրել»,-հայտարարեց Աբրահամյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
Հիշեցնենք, որ Աբովյանում կայացած հանրահավաքի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Արամ Մանուկյանն անուղղակի կերպով հայհոյել էր Սերժ Սարգսյանին: