|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մյունխենի ոստիկանությունը բնակարաններից մեկում հայտնաբերել է կնոջ դի, որի մահվան մասին նրա դուստրը ոչ մի տեղեկություն չի հայտնել 5 տարի շարունակ. հայտնում է DELFI-ն:
Կնոջ խոսքերով՝ իր մայրը մահացել է 2009-ին՝ 83 տարեկանում։ Այդ ամբողջ ընթացքում կնոջ մարմինը գտնվել է տանը։ Կասկածներ առաջացել են, երբ հարևանները նկատել են, որ երկար ժամանակ է՝ կնոջից ոչ մի տեղեկություն չկա, և դիմել են ոստիկանություն:
Ոստիկանության աշխատակիցները և փրկարարները մտել են բնակարան և հայտնաբերել մահացած կնոջը` անկողնում։
Պարզվել է, որ նույն անկողինը կիսել է կնոջ 55-ամյա դուստրը։ Նրան ուղարկել են հոգեբանական փորձաքննության։