Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Սամսունի ոստիկանության հասարակական անվտանգության բյուրոյի աշատակիցներն ահազանգ ստանալուց հետո ստուգումներ են անցկացրել Աթաքումի ռեստորաններից մեկում:
Ըստ Haberler-ի՝ զանգահարողները պնդել են, որ ռեստորանում, որպես ադմինիստրատոր, մեկ թուրք և 5` օտար քաղաքացիությամբ կանայք են աշխատում, ովքեր ոստիկանության ստուգման ընթացքում փորձել են փախչել ռեստորանի հետևի դռնից: Ոստիկաններին հաջողվել է նրանց ձերբակալել և տեղափոխել Սամսունի ոստիկանություն:
Հետաքննության արդյունքում ձերբակալվածներից երեքն ազատ են արձակվել, իսկ երկուսը՝ նույնականացման կեղծ քարտեր ուննալու պատճառով հանձնվել են ոստիկանության՝ համապատասխան հարցերով զբաղվող բաժնին:
Հայտնի է դարձել, որ կանանցից մեկը Հայաստանի քաղաքացի է: Համապատասխան գործողությունների ավարտից հետո նրանք կվտարվեն երկրից: