|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Անձնագրային և վիզաների վարչության կողմից նախատեսվում է շրջանառության մեջ դնել օրենքի նոր նախագիծ, համաձայն որի միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում անձը կարող է տվյալ պետություն մուտք գործել նաև նույնականացման քարտով. այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
ՙՙԱյն քաղաքացու համար առավել շահեկան է, քանի որ նույնականացման քարտի պետական տուրքը 3.000 դրամ է և առավել դիմացկուն, իսկ հին նմուշի անձնագրի պետական տուրքը ընդհանուր 10 տարվա օտարերկյա պետությունում վավերականության նշումով՝ 11.000 դրամ՚՚,-գրել է նա: