|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց 2014 թվականի բյուջեում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ ՀՀ ոստիկանությանը գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը:
Ըստ այդ որոշման` ոստիկանությանը կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի պատրաստման համար առաջացած ծախսերը փոխհատուցելու համար կհատկացվի 788 միլիոն 236.5 հազար դրամ գումար:
«Արդյունքում միջոցներ կնախատեսվեն 2014 թվականի առաջին եռամսյակում փաստացի իրականացված` կենսաչափական կողմնորոշումներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի եւ նույնականացման քարտերի դիմաց «Լեհական արժեթղթերի արտադրամաս» բաժնետիրական ընկերության հայաստանյան մասնաճյուղի նկատմամբ 788 միլիոն դրամի չափով առկա պարտավորությունների կատարման համար»,- նշեց Վլադիմիր Գասպարյանը: