|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ իշխանությունը որևէ զիջման չգնաց՝ նույնականացման քարտերի օրենքի նախագծի հետ կապված, նշեց. «Դա միայն առաջին տպավորությունն է: Առաջին ընթերցման ժամանակ մենք լսեցինք բոլոր տարբերակները, մենք քննարկում ենք և քաղաքական ուժերի հետ քննարկման արդյունքում կգանք ընդհանուր հայտարարի»:
Հիշեցնենք, որ խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին» նախագիծն ընդունվեց: Օրենքի նախագծով փորձ է արվում կարգավորել նույնականացման քարտ ունեցողների՝ քվեարկելու կարգը: