|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հարկ եղած դեպքում Թուրքիան իր հողերը պաշտպանելու համար գործի կդնի բոլոր հնարավորությունները» ,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բայրամի առթիվ ելույթի ժամանակ:
Ըստ CNNturk-ի՝ նա, նկատի ունենալով Սիրիայի տարածքում թուրքական տարածք համարվող` Օսմանյան կայսրության հիմնադիրների նախահոր` Սուլեյման շահի դամբարանը, վստահեցրել է, որ «Թուրքիան իր հողերը պահելու համար կօգտագործի իր բոլոր հնարավորությունները, ավելին` այն հսկող պահակախմբերը միայնակ չեն»:
Էրդողանը հիշեցրել է նաև, որ Սուլեյման շահի դամբարանը թուրքական միակ անկլավն է արտերկրում: