|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սեպտեմբերի 24-ին` ժամը 15.45-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Վայոց ձորի մարզային վարչությունների ծառայողները Մալիշկա գյուղի «Մոզ» կոչվող տարածքից թմրանյութ պահելու կասկածանքով բերման են ենթարկել 1996 թ. ծնված Սմբատ Ս.-ին և 1996 թ. ծնված Տիգրան Ա.-ին՝ Սմբատ Ս.-ի վարած «ՎԱԶ-21110» մակնիշի ավտոմեքենայով:
Խուզարկությամբ Տիգրան Ա.-ի բաճկոնի գրպանից հայտնաբերվել է դեղնականաչավուն, չորացված, մանրացված զանգված: Համանման զանգված է հայտնաբերվել նաև ավտոմեքենայից: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Տիգրան Ա.-ն ցանկացել է հյուրասիրել Սմբատ Ս.-ին, ինչը կանխվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: