|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հոկտեմբերի 13-ին` ժամը 17.00-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 46 շենքի մոտից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով բերման են ենթարկել 33-ամյա Հակոբ Ղ.-ին և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 40-ամյա Սիլվանա Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից yerkir.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ Հակոբ Ղ.-ի գուլպայից հայտնաբերվել է բժշկական ներարկիչ` մոտ 0,3 մլ մուգ շագանակագույն հեղուկով, իսկ Սիլվանա Մ.-ի պայուսակից` 90 դեղահաբ, որոնք, ըստ վերջինիս բանավոր հայտարարության, մետադոն թմրամիջոց են, պատկանում են իրեն, և ինքը դրանք պատրաստվում էր իրացնել Հակոբ Ղ.-ին:
Առգրավվածն ուղարկվել է ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրո` փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են: