|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց հանրապետությունում ծնելիության վերջին ցուցանիշները:
Ըստ նրա` 90-ական թվականներից մինչև 2001-ը ՀՀ-ում ծնելիության թվաքանակը 2,5 անգամ նվազել էր, 2001-ից մինչև 2011 թվականը որոշակի աճ էր գրանցվել, սակայն 2011-ից ծնելիության մակարդակը կրկին սկսեց իջնել:
«Այս տարվա առաջին կիսամյակում ծնելիության 0,4 տոկոս աճ է գրանցվել. այս տարի հանրապետությունում ծնվել է 19 401 երեխա»,-նշեց Կյույումջյանը` հավելելով, որ սա միայն առաջին կիսամյակի պատկերն է, և դեռ պարզ չէ` մինչև տարեվերջ ծնելիության մակարդակն աճ կգրանցի՞` նախորդ տարվա համեմատ, թե՞ ոչ: «Քանի որ արձանագրվում են նաև մեկ տարեկան մանուկների մահվան դեպքեր»,- պարզաբանեց նա:
Կույումջյանի կարծիքով` մեր օրերում շատերը սահմանափակվում են մեկ երեխայով` մտածելով, թե` լավ է մեկը լինի, բայց կարողանանք լավ կրթության տալ, անհրաժեշտ մյուս պայմաններն ապահովվել:
Բանախոսի հավաստմամբ` ընդհանուր առմամբ, կարողանում ենք ապահովել բնական հավելաճ, քանի որ ծնելիության դեպքերը մահվան դեպքերից շատ են: