|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ինչպես տեղեկացանք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանից, 2010-ին Հայաստանում ծնելիության մակարդակի աճ է գրանցվել: «Մենք 2010-ի ամբողջական պատկերը դեռեւս չունենք, սակայն կարող եմ արձանագրել, որ նախորդ տարվա 9 ամիսների ընթացքում ծնվածների թիվ 2,8 տոկոսով գերազանցել է 2009-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը` կազմելով 32.903 մարդ»,- մեզ հետ զրույցում նշեց Կարինե Կույումջյանը:
Վերջին 20 տարիներին Հայաստանում ծնելիության ամենացածր ցուցանիշը գրանցվել է 2001-ին, ընդամենը 32 հազար 65 ծնունդ, որից հետո դանդաղ տեմպերով աճ է նկատվել: 2009-ին ծնելիության ցուցանիշը մեր երկրում շուրջ 44 հազար է եղել: