|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Օրեր առաջ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի այն արտահայտությունը, թե դպրոցները փակվում են, որովհետև աշակերտ չկա, իսկ աշակերտ չկա, որովհետեւ կանայք քիչ են ծննդաբերում, մեծ քննարկումների տեղիք տվեց սոցիալական ցանցերում:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով Yerkir.am-ի հարցին, թե ինչո՞ւ են, այնուամենայնիվ, հայ կանայք քիչ ծննդաբերում, ասաց. «Խոսքը գնում է բացառապես նրա մասին, որ դեմոգրաֆիական ճնշումներ գոյություն ունեն, բայց դրանք միայն գիտության ու կրթության նախարարության լիազորությունների տիրույթում չեն: Դեմոգրաֆիական վիճակը երկրում բարելավելու համար պահանջվում է նոր համալիր ծրագիր»:
Նա հավելեց, որ այս տարի ավելացել է առաջին դասարանցիների թիվը, ընդ որում` ոչ թե ի հաշիվ սիրիահայերի, այլ` պայմանավորված ծնելիության աճով: