|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մակեդոնիայի առաջնության 7-րդ տուրում «Վարդար»-ը սեփական հարկի տակ մրցել է «Ռենովա»ի հետ: Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: Տանտերերի կազմում իր նորամուտն է նշել Հայաստանի երիտասարդական և ազգային հավաքականների հարձակվող Արթուր Միրանյանը` խաղադաշտ դուրս գալով 68-րդ րոպեին: Հիշեցնենք, որ «Վարդար»-ում են հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հովհաննես Համբարձումյանն ու Արտակ Դաշյանը: Համբարձումյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Դաշյանը խաղադաշտ է դուրս եկել 58-րդ րոպեին: