|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արգենտինայի փոխնախագահ Ամադու Բուդուին առաջադրվել է կոռուպցիայի մեղադրանք: Այս մասին հայտնում է BBC-ն:
Իրավապահ մարմինների տվյալներով` Բուդուն էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ իր ազդեցությունն է գործածել, որպեսզի հենց իր ընկերության հետ կնքվի արգենտինական արժույթի թղթադրամների տպագրության պայմանագիրը:
Մեղադրական դատավճռի դեպքում նրան սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում: Փոխնախագահը չի ընդունում ներկայացված մեղադրանքները և հրաժարական տալու կոչերը: Դատավորը որոշել է, որ մինչ դատավարության մեկնարկը Բուդուն կմնա ազատության մեջ:
Ավելի վաղ Բուդուն համարվում էր նախագահ Քրիստինա Ֆերնանդեսի հավանական հետնորդը: