|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ֆրանսիական «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի փոխնախագահ Մալիկա Գենդուրիին:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ում «Վեոլիա»-ի հիմնադրած «Երևան Ջուր» ջրամատակարար կազմակերպության գործունեությանը, մասնավորապես, Երևանի և շրջակա մի շարք գյուղերի ջրամատակարարման ու ջրահեռացման աշխատանքներին առնչվող հարցեր:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
Վարչապետ Աբրահամյանն արդյունավետ է գնահատել «Վեոլիա»-ի գործունեությունը և կարևորել նման խոշոր ընկերության ներկայացվածությունը մեր երկրում: Իր հերթին, Մալիկա Գենդուրին շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը սերտ փոխգործակցության համար և մանրամասներ ներկայացրել «Վեոլիա»-ի առաջիկա ծրագրերի վերաբերյալ:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև հետագա համագործակցությանն վերաբերող հարցերի: