|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ուկրաինայի նոր նախագահ Պյոտր Պորոշենկոն մտադիր է քրեական գործեր հարուցել նախկին կառավարության բոլոր անդամների նկատմամբ. հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ անցած չորեքշաբթի՝ մայիսի 28-ին, Պորոշենկոն իր մերձավոր շրջապատի հետ հատուկ այդ հարցին նվիրված փակ հանդիպում է անցկացրել:
«Խնդիր է դրվել` Ազարովի կառավարության բոլոր նախարարների նկատմամբ հետապնդում կազմակերպել՝ ընդհուպ մինչև նրանց դեմ քրեական գործերի հարուցում՝ անկախ այն բանից` մեղավոր են, թե` ոչ»,- հայտնել են գործակալության աղբյուրները։