|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հարգելի’ թալինցիներ, սույն թվականի ապրիլի 12-ին ավագանու թեկնածուների նախաձեռնությամբ նախատեսված էր Թալին համայնքի ընտրողների հանդիպում Թալին համայնքի ղեկավարի թեկնածուներ Ս. Արամյանի (ՀՀԿ), Գ. Գրիգորյանի (Հայկ.Վերածնունդ) և Տ. Հարությունյանի (ՀՅԴ) հետ: Հանդիպմանը հրավիրված են եղել նաև տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ և մարզի պատգամավորներ: Հանդիպումը կայացավ ժամը 19:00-ին Թալինի մշակույթի տան դահլիճում, որը վարում էր ավագանու թեկնածու Գ. Կարապետյանը: Ներկա էին համայնքի շուրջ 500 ընտրողներ: Սակայն գործող քաղաքապետ Ս. Արամյանը, արհամարհելով համայնքի ավագանու թեկնածուների առաջարկը և մասնակից ընտրողներին, չներկայացավ հանդիպմանը, որն առաջացրել է ավագանու անդամների թեկնածուների և ընտրողների խիստ դժգոհությունը:
Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ մենք՝ Թալին համայնքի ավագանու թեկնածուներս, որոշում ենք դադարեցնել ավագանու անդամի համատեղ շտաբի համատեղ գործունեությունը և միանալ մյուս երկու թեկնածուների շտաբներին՝ ըստ ցանկության: Կոչ ենք անում համայնքի ընտրողներին Ս. Արամյանի անհարգալից վերաբերմունքին տալ համապատասխան գնահատական, սույն թվականի ապրիլի 17-ին ձեր քվեարկությամբ:
