|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայտնի են Թալինի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքները. հիմնական պայքարն ընթացել է ՀՀԿ-ի թեկնածու, գործող քաղաքապետ Սարգիս Արամյանի եւ ՀՅԴ-ի թեկնածու Տիգրան Հարությունյանի միջեւ: Ըստ նախնական տեղեկատվության, ՀՀԿ-ական գործող քաղաքապետ Սարգիս Արամյանը ստացել է 1960 ձայն, ՀՅԴ-ի թեկնածուն՝ մոտ 1033 ձայն: Հայկական վերածնունդ/ՕԵԿ/ կուսակցության թեկնածուն ստացել է 168 ձայն:
Հիշեցնենք, որ այսօր Թալինում էին Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Երեւանի համայնքների ղեկավարները, օրեր առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Տարոն Մարգարյանի եւ մի քանի նախարարների հետ այցելել էր Թալին եւ քարոզել Արամյանի համար: