|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները: Նշենք, որ այս պահի դրությամբ, «Իմ քայլը» դաշինքը ստացել է ձայների 81,06 տոկոսը, երկրորդ տեղում ԲՀԿ-ն է՝ 6,95 տոկոս, երրորդ տեղում «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս: ՀՅԴ-ն ստացել է ձայների 1,62 տոկոսը: Մյուս քաղաքական ուժերը եւս չեն անցնում ավագանի՝ ցածր ձայների պատճառով:
Նշենք, որ մասնակցության ցուցանիշը եղել է 43 տոկոս:
Այսպիսով` ավագանի են անցնում «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ-ն եւ «Լույս» դաշինքը:
Ընտրությունների արդյունքների ամփոփումն առցանց կարող եք հետեւել՝ այստեղ: