|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իտալական Ա սերիայի 35-րդ տուրի վերջին խաղում «Յուվենտուս»-ը հյուրընկալվեց «Սասուոլո»-ին:
9-րդ րոպեին Սիմոնե Զազայի խփած գոլի շնորհիվ տանտերերը բացեցին խաղի հաշիվը, սակայն թուրինցիները կարողացան կամային հաղթանակ տոնել: Նախ՝ 35-րդ րոպեին Կառլոս Տեւեսը հավասարեցրեց հաշիվը, իսկ 58-րդ և 76-րդ րոպեներին, համապատասխանաբար, գոլերի հեղինակ դարձան Կլաուդիո Մարկիսիոն և Ֆերնանդո Լիորնետեն:
Այսպիսով` առաջնության ավարտից 3 տուր առաջ «Յուվենտուս»-ը 2-րդ տեղում ընթացող «Ռոմա»-ին գերազանցում է 8 միավորով: