|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը գրում է.
«Սիրելի բարեկամներ,
Մենք հաստատուն քայլերով մոտենում ենք Հայաքվեի առաջին փուլի նպատակին, և արդեն սկսում ենք մտածել նրա մասին, թե մեր համաքաղաքացիների կողմից տրված արժեքավոր մանդատը ինչպես պետք է վերածենք մեր պետության հիմքերը ամրապնդող իրական օրենսդրական փոփոխությունների:
Այս նպատակով, մենք հանդիպումների շարք ենք սկսում Երևանում և մարզերում, կենտրոնանալով այն համայնքների վրա, որոնք առավել մեծ աջակցությունն են բերել Հայաքվեին: Մեր առաջին մարզային հավաքը կլինի Գյումրիում, որը Երևանից հետո Հայաքվեի աջակիցների ամենամեծ բանակն ունի: Այս նպատակով, հուլիսի 28-ին, ժամը 18:30-ին սիրով հրավիրում ենք ձեզ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոն, Վարպետաց 176 հասցեով։
Կենտրոնում տեղի կունենա հանդիպում-քննարկում ՀայաՔվե նախագծի աջակիցների հետ։ Հանդիպմանը պատասխանելու ենք հասունացած բազմաթիվ հարցերին և ուրվագծելու ենք մեր հետագա քայլերի ճանապարհային քարտեզը։ Մինչ հանդիպում Գյումրիում»։