|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մայրաքաղաքի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ, մատուցվել է Ճրագալույցի Սբ Պատարագ:
Եկեղեցական կանոնների համաձայն՝ Ճրագալույցի Սբ Պատարագի ավարտին կազդարարվի Փրկչի հրաշափառ Հարության ավետիսն, ու հավատացյալները միմյանց կողջունեն «Քրիստոս հարյավ ի մեռելոց» և «Օրհնեալ է հարությունը Քրիստոսի» ավետիսով: Այդպիսով կավարտվի նաև Մեծ Պահքը:
Պատարագին ներկա է եղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը իր վարչապետության օրոք բաց չի թողել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մատուցմամբ տրված ոչ մի Ճրագալույցի Սբ Պատարագ: