|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Միկա»-«Բանանց» խաղից հետո «Միկա»-ի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը հանդիպեց լրագրողների հետ:
«Շատ ուրախ եմ, որ այսքան շատ լրագրողներ էին ներկա այս հանդիպմանը: Խաղն, իրոք, մեծ հետաքրքություն էր առաջացնում», -հետխաղյա մամլո ասուլիսի ժամանակ ասաց մարզիչը:
Անդրադառնալով խաղին` մասնագետը նշեց. «Հենց խաղասկզբից սկսեցինք պրեսինգի դիմել և մեծ ճնշում գործադրեցինք մրցակցի վրա, ինչի արդյունքում արագ գոլ խփեցինք: Ուրախ եմ, որ 2 գոլերն էլ հեղինակեցին պատանի ֆուտբոլիստները: Մեր լեգեոներները նույնպես մեծ ծավալի աշխատանք կատարեցին այսօր, սակայն չկարողացան գոլի հեղինակ դառնալ: Հավանաբար, նրանց խանգարեց հաջողության հասնելու մեծ ցանկությունը: Այնուամենայնիվ, մենք այսօր ամեն ինչով գերազանցեցինք մրցակցին և հաղթեցինք արժանիորեն»: