|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ամերիկայի Լոս Անջելես քաղաքում երեկ մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի թիմային առաջնությունը, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն 10 հավաքականները: Հայաստանի հավաքականը ընդգրկված է A խմբում, որտեղ մեր մրցակիցներն են ԱՄՆ-ի, Իրանի, Թուրքիայի և Հնդկաստանի հավաքականները:
B խումբը կազմել են Ճապոնիայի, Ուկրանիայի, Վրաստանի, Մոնղոլիայի և Ռուսաստանի հավաքականները:
Երեկ մեր հավաքականն արդեն անցկացրել է 4 հանդիպում և պարտվել բոլորին:
Հայաստան-Թուրքիա՝ 3:5
ԱՄՆ-Հայաստան՝ 7 :1
Հնդկաստան-Հայաստան՝ 4:4
Հայաստան-Իրան՝ 0:8
Նշենք, որ Հնդկաստանի հավաքականը հաղթել է լրացուցիչ միավորների շնորհիվ:
Մեր ընտրանին խմբում գրավեց վերջին տեղը և 9-րդ տեղի համար կպայքարի B խմբում վերջին տեղ գրաված հավաքականի հետ: