Ռուսաստանը կհրաժարվի դոլարից, եթե ԱՄՆ-ն իր դեմ պատժամիջոցներ սահմանի: Այդ մասին РИА Новости-ին այսօր հայտնել է ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը:
Նրա խոսքերով` պատժամիջոցների սահմանման դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի այլ արժույթների անցնել, իր վճարային համակարգը ստեղծել: Գլազեւն ասել է, որ Ռուսաստանը ոչ միայն կկարողանա զրոյացնել իր կախվածությունն ԱՄՆ-ից, այլ նաև կհաղթահարի այդ պատժամիջոցները հօգուտ Ռուսաստանի:
«ԱՄՆ-ն այդ կերպ ֆինանսապես կկործանվի և կկորցնի իր դոմինանտ դերը միջազգային ֆինանսական համակարգում»,- ասել է նա:
ԱՄՆ-ը դադարեցրել է Ռուսաստանի հետ առևտրային և ներդրումային հարաբերությունների վերաբերյալ բանակցությունները և սպառնացել մի շարք պատժամիջոցներով: