|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանը հնարավոր է հրաժարվի «Հարավային հոսք» խողովակաշարի շինարարությունից, եթե «անհաղթահարելի խոչընդոտներ լինեն», այդ դեպքում, որպես այլընտրանք, Սեւ ծովի ափին կկառուցի գազի հեղուկացման գործարան. ըստ «Կոմերսանտ» թերթի` հայտնել է ՌԴ վարչապետի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Իսկ ՌԴ փոխվարչապետ Իգոր Սեչինի խոսքերով` երեկ Կրեմլում տեղի ունեցած ռուս-թուրքական բանակցությունների ընթացքում ռուսական կողմին չի հաջողվել համոզել Թուրքիային «Հարավային հոսք»-ի խողովակները կառուցել Սեւ ծովի հատակի` Թուրքիայի բացառիկ տնտեսական գոտի համարվող հատվածում:
Այդ ամենից հետո Մոսկվան քննարկում է նախագծի էժանացման տարբերակներ, այդ թվում` դեպի Եվրոպա ռուսական գազը ոչ թե խողովակաշարով, այլ հեղուկացված վիճակում տեղափոխելու հարցը: