|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արդեն հայտնել ենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիա այցելության ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն այլևս չի կարող շարունակել «Հարավային հոսք» նախագծի իրականացումը և մտադիր է նոր խողովակաշարեր կառուցել դեպի այլ շուկաներ, այդ թվում` Թուրքիա:
Ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերը հաստատել է դա` նշելով, որ «Հարավային հոսք» նախագծի փոխարեն դեպի Թուրքիա նոր գազատար է կառուցվելու. հայտնում է Вести-ն: Դեպի Թուրքիա նոր գազատարի թողունակությունը կազմելու է տարեկան 63 մլրդ խորանարդ մետր: 14 մլրդ խորանարդ մետրը հասնելու է անմիջականորեն Թուրքիային, իսկ մնացած ծավալը հասնելու է թուրք-հունական սահման: