|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 8-ին Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչի հետ կքննարկի քաղաքական երկխոսության, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցության, այդ թվում` էներգետիկայի ոլորտին վերաբերող հարցեր. հայտնում է РИА Новости-ն:
Ռուսաստանը և Սերբիան այսօր, մասնավորապես, համագործակցում են «Հարավային հոսք»-ի իրականացման ուղղությամբ:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, թե Սերբիան ստիպված է հետաձգել «Հարավային հոսք»-ի շինարարական աշխատանքները հարևան Բուլղարիայում նախագծի դադարեցման պատճառով: Ավելի ուշ վարչապետ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ այդ նախագծի իրականացման մեջ փոփոխություններ դեռ չկան, և կառավարությունն այդ հարցը պաշտոնապես չի քննարկել: