|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ռուսաստանն ու Հնդկաստանը փոխադարձ առևտրում անցնում են ազգային արժույթների, հայտարարել Է ՌԴ ԱԳՆ-ի երկրորդ վարչության տնօրեն Զամիր Քաբուլովը։ Այս մասին տեղեկացնում Է «РИА Новости» գործակալությանը։
«Մենք սկզբունքորեն հրաժարվում ենք դոլարից ու եվրոյից, պետք է անցնել ազգային արժույթների»,- նշել է դիվանագետը։ Նա հավելել է, որ լիարժեք անցման համար հարկավոր Է լուծել առևտրային գործառնություններում պահպանվող դիսբալանսի հարցը:
«Հնդկաստանն առայժմ մեզնից ավելի քան հինգ անգամ ավելի շատ գնում Է, քան վաճառում: Մասնագետներն աշխատում են այդ ուղղությամբ՝ փնտրելով ողջամիտ փոխզիջում»,- եզրափակել Է Քաբուլովը:
Նոյեմբերի սկզբին Հնդկաստանի կառավարությունը թույլատրել Է ազգային արժույթն օգտագործել միջազգային առևտրային հաշվարկներում։ Անցյալ շաբաթ Հնդկաստանի արտահանող կազմակերպությունների դաշնության գլխավոր տնօրեն Աջայ Սահայը հայտարարել Է, որ այս տարի Ռուսաստանի հետ հաշվարկներում երկիրը կսկսի ռուփի օգտագործել: Indian Express հրատարակության տվյալներով՝ Հնդկաստանը մտադիր է կրկնապատկել Ռուսաստանի հետ առևտրի ծավալները՝ օգտագործելով, մասնավորապես, ազգային արժույթը։