|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից հետաքրքրվեց, թե ինչու գոյացավ 300 միլիոն դոլարի պարտքը,ինչու դրա մասին ոչ մի միջազգային կառույց չիմացավ, և ով գնահատեց «Հայռուսգազարդ»-ի քսան տոկոսի գինը:
Ռոբերտ Նազարյանը նշեց. «Ձեր բոլոր հարցերին չեմ կարող պատասխան տալ, որովհետև այդ հարցերը մեր գործառույթների մեջ չեն մտնում: Տվեք այնպիսի հարց, որը հնարավորություն կտա փոխադարձ պատասխանել, զրուցել, վաղուցվանից չէինք տեսել իրար»:
ՀԱԿ պատգամավորը արձագանքեց. «Բա ինչո՞ւ էին երեկ ՀՀԿ գործընկերները համոզում, թե դուք տալու եք այս հարցերի պատասխանները, մեզ մեղադրելով, որ մենք զազրախոսում ենք: Ես օգտագործեցի ձեզ հարց տալու իրավունքը իրենց կարևոր բան ապացուցելու համար»,- ասաց Արամ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և ՀՀԿ որոշ պատգամավորներ մեղադրում էին ընդդիմությանը՝ գազային պայմանագրերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկի համար, ասելով, որ Ռոբերտ Նազարյանը կտա հուզող հարցերի պատասխանները: