|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թեեւ «հանցագործի հետ բանակցելը ծիծաղելի էր» Արամ Մանուկյանի համար, բայց նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ երկխոսությունն ամեն դեպքում ՀԱԿ-ին պետք էր:
«Մենք ձեւի համար չենք գնացել երկխոսության»,- վստահեցրեց Մանուկյանը եւ նշեց, որ այդ կերպ ցանկանում էին իշխանափոխության հասնել խաղաղ ճանապարհով, «իսկ իշխանությունը չգնաց այդ խոհեմությանը»:
«Ինչո՞ւ իշխանությունը չգնահատեց երկխոսությունը» հարցին Մանուկյանը պատասխանեց. «Ես վախենում եմ պրիմիտիվիզմից, անգրագետ մարդու հետ վիճելուց, երբ իշխանության մեջ ոչ տառաճանաչ մարդիկ որոշումներ են կայացնում: Հանցագործությունը ծնում է տգիտություն, որի ապացույցն էլ երկխոսությունից հրաժարվելն էր: Իշխանության կողմից դա անլրջություն էր, ապացուցեց նրանց ոչ խոհեմ, ոչ շրջահայաց լինելը»: