|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Գործարար Արմենուհի Հարությունյանի նկատմամբ ճնշումներ են սկսվել այն բանից հետո, երբ նա սատարել է իր ընկերոջը` ազատամարտիկ, ներկայումս կալանքի տակ գտնվող Վոլոդյա Ավետիսյանին: Այս մասին yerkir.am-ին հայտնեց գործարարը:
Նա նշեց, որ մինչև վերջ պայքարելու է ազատամարտիկի ազատության համար: «Ժողովուրդն այլևս չի կարող համբերել: Մենք շատ մեծ բանակ ունենք մեզ հետ, մենք շատ մարդ կարող ենք բերել»,- նշեց Արմենուհի Հարությունյանը:
Գործարարը նաև զգոնության կոչ արեց երկրի ղեկավարին. «Հարգելի' նախագահ, բավակա'ն է, ամբողջ երկիրը դատարկված է: Գործարար մարդը կգա ստեղ` գո՞րծ կանի: Ես եկել եմ, փոշմանել եմ. տկլորացրեցին, քցեցին էն կողմ, հետո ասացին` իսկ դու չգիտե՞ս` ինչ երկիր ես գալիս»:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: