|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանի կարծիքով` ՀՀԿ-ն այնպիսի կուսակցություն է, որի անդամները նվիրված են կուսակցությանը, ինչպեսեւ դրա նախագահ Սերժ Սարգսյանին:
Եվ այս դեպքում պետք չէ առաջնորդվել նրանով, որ օպերայի բակում ՀՀՇ վարչության նախագահ արամ Մանուկյանը ՀՀԿ-ից դուրս եկողների անդամատոմսերն է ցույց տալիս` ներկայացնելով, թե իբր ՀՀԿ-ի շարքերը նոսրանում են:
Համլետ Հարությունյանի խոսքերով` դա քաղաքական թույլ հնարք է. «Կարող է պատճենահանել ու տոննաներով տոմսեր ցույց տալ: Բայց դրանից առաջ թող թվարկի այն մարդկանց անունները, ովքեր ՀԱԿ-ի ուղեղն էին եւ անհայտ պատճառներով հեռացան ՀԱԿ-ից»:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի պահանջներին, ապա ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ եթե երեկ ՀԱԿ-ը արտահերթ խորհրդարանական ընտրություններ էր պահանջում, այսօր` Սերժ սարգսյանի հրաժարականը, ապա գուցե դեկտեմբերի 31-ին էլ մեկ այլ մարդու հրաժարականը պահանջի: