|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել Պռոշյանի գյուղապետի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանը: Նախաքննական մարմինը նրա մասնակցությունը հանցագործության կատարման գործում չի հաստատել:
Քիչ առաջ yerkir.am-ի հետ զրույցում Արայիկ Պետրոսյանը նշեց, որ իրեն շատ լավ է զգում և որ ազատ արձակման վերաբերյալ իմացել է առավոտյան:
«Առաջին օրվանից էլ սպասում էի այս պահին, ուղղակի սա շուտ պետք է լիներ, որովհետև ես անմեղ եմ»,- ասաց նա և հավելեց, որ ամենից շատ կարոտել էր երեխաներին, ընտանիքին:
«Ամենաահավորն այն ա, որ մարդն անմեղ ա, նստած ա ու չգիտի, թե ինչի համար ա նստած: Ամենաբարդ բանն է դա, ես սպասում էի այս օրվան, բայց չգիտեմ՝ ինչու այսպես ձգձգվեց»,- ասաց Պետրոսյանը: