|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Yerkir.am-ի հավաստի տեղեկություններով` քրեական աշխարհում հայտնի հեղինակություն Թևոս Սաֆարյանը` Կայարանցի Թևոսիկ, այսօր՝ ժամը 13:30-ի սահմաններում, դատարանի որոշմամբ ազատ է արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից:
Մեր տեղեկություններով՝ հեղինակությանը դիմավորել են «անաղմուկ» ` 4-5 տղամարդ: Սաֆարյանի ազատ արձակումը կնշվի Ծաղկաձորում` նրան պատկանող առանձնատանը: Նշենք որ օրեր առաջ էլ տեղեկություններ տարածվեցին, որ Հայաստան են ժամանել մի շարք քրեական հեղինակություններ: Թեև այդ լուրը պաշտոնապես հերքվեց, սակայն խոսակցություններ կային, որ հեղինակությունների ժամանումը կապված է Թևոսիկի առաջիկա ազատ արձակման հետ:
Մեր տեղեկություններով` որոշ ժամանակ Հայաստանում մնալուց հետո Թևոսիկը կմեկնի Մոսկվա կամ Լիոն: